Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 7-րդ տուրում ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան: Այս անգամ Արոնյանի մրցակիցը մրցաշարային աղյուսակի առաջատար Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիան ավարտվեց 34-րդ քայլին:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Ֆաբիանու Կարուանան ու Ռամեշբաբու Պրագնանանդհան են, որոնք ունեն 4,5-ական միավոր:

Արոնյանն ունի 4 միավոր:

173