Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է 2025 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 200 մլն մ3:

Եղանակային պայմաններով պայմանավորված՝ զեկուցողը կարևորել է Սևանա լճից լրացուցիչ ջրառի իրականացման անհրաժեշտությունը:

Նիստի օրակարգում է եղել նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկով պատգամավոր Դավիթ Դանիելյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ:

164