
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2024-ի մայիսին www.yerkir.am կաքում եւ կայքին պատկանող տելեգրամյան ալիքով մի տեսանյութ էր հրապարակվել, «ՀեղաՓՈՂականները Հրաչյա Հակոբյան» վերնագրով, որտեղ հերթական անգամ զրպարտություն էր հնչում իմ հասցեին:
Հերթական հայցն էի ներկայացրել դատարան:
Օրեր առաջ դատարանը վճռեց.
..... «Երկիր Խմբագրություն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել
Տեսանյութում պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները,
հետևյալ կերպ.
....հրապարակման վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում՝
«ՀեղաՓՈՂականները» Տեսանյութում Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ հրապարակված
զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», հետևյալ բովանդակությամբ.
«15.05.2024թ. yerkir.am ֆեյսբուքյան էջում և «Երկրի լուրեր» տելեգրամյան ալիքում
հրապարակվել է տեսանյութ՝ «ՀեղաՓՈՂականները․ Հրաչյա Հակոբյան» վերնագրով։
Հայտնում ենք, որ այդ Տեսանյութում արված՝ «Նա ունի նաև մեծ մասնաբաժին
Հայաստանում թմրանյութերի շրջանառման գործում։ Այս հարցում, ի դեպ, Հակոբյանին
աջակցում են Տիգրան Ավինյանի մտերիմներն ու հայտնի շիշ բռնողը»
արտահայտությունները զրպարտում են Հրաչյա Հակոբյանին և չեն համապատասխանում
իրականությանը»։
Այս նույն ճակատագրին են արժանացել և արժանանալու իմ հասցեին արված բոլոր զրպարտությունները»: