
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Truezard-ը ստեղծվել է կանացի նրբությունը հայկական ոգով և մանրանկարչությամբ զարդարելու նպատակով։ Այն պարզապես հագուստ կամ աքսեսուար չէ, այլ պատմություն հայկական մշակույթի մասին: Այն սկզբից մինչև վերջ արտադրվում և կարվում է Հայաստանում: Բրենդի հարուստ տեսականին նախատեսված է թե կանանց, թե տղամարդկանց համարև բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են տարբերվել:
Արծաթյա զարդերը, մետաքսե շարֆերը և բամբակյա շապիկներն ու հարդարման պայուսակները ներկայացված են հայկական մշակույթի և ժամանակակից դիզայնի միքսով:
Մաշտոցյան գրերով, հայկական զարդանախշերով և Հայոց պատմությունը խորհրդանշող շարֆերն ավելի են ընդգծում այն կրողի կերպարը, դարձնում ոճային։ Նոր շարքում ներկայացված են լինելու հայկական մանրանկարչության տարրերով շարֆեր:
Truezard-ը չի կրկնօրինակում՝ այլ վերարտադրում է իր պատկերացումներով։ Յուրաքանչյուր դետալ՝ նոր շունչ ստացած պատմություն է կարված հայի ձեռքերով, ոգով և սիրով:
Ի դեպ շուտով հայկական բրենդ Truezard-ը կընդլայնի իր սահմաններն ու կտարածի հայկական շունչը աշխարհում:
Նշենք, որ Truezard բրենդը հիմնադրվել է 2021 թվականին: Այն ստեղծվել է զարդարելու կանացի իրական և անապակ գեղեցկությունը: Դա անելու է հայեցի՝ հայկական գույներով, նախշերով և հայ հարուստ մշակույթով: Հպարտանում, որ այսօր հայկական շուկա է բերում ևս մեկ նոր «Արտադրված է Հայաստանու