Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ աղջիկը` արդեն նախկին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը, քաղաքի կենտրոնում գտնվող գեղեցկության սրահի երկար տարիների  աշխատակցին աշխատանքից հեռացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին աջակցելու համար։ 

Լուսինե Սանոյանին է պատկանում Գյումրիի Ռիժկովի փողոցի վրա գտնվող գեղեցկության սրահը։ Նա, ըստ ամենայնի, անսացել է քեռու` Սամվել Բալասանյանի կոչին։ 

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը օրերս ընդդիմադիր դաշտին կոչ էր արել միանալ ու ՔՊ-ի դեմ հանդես գալ միասնական ճակատով։ Եվ ահա այդ կոչին առաջինը ընտանիքից են արձագանքել` նախկին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի դեմքով։ Նախկին քաղաքապետն ու իր շրջապատը այդպես էլ չեն կարողանում թոթափել նախկին վատ բարքերը։ Տեսնենք, թե ինչպես կգնահատի գյումրեցին Բալասանյանների այս ճղճիմ մանրախնդրությունը։

Civic.am

1271