
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին «կոչ-խնդրանքին» կարելի էր արձագանքել հետևյալ կերպ.
«Հարգում ենք յուրաքանչյուր քաղաքացու կամ քաղաքական գործչի մտահոգությունը մեր երկրի խաղաղության և կայունության հարցում։ Ցանկացած հայտարարություն, որի նպատակն է խուսափել բախումներից, արժանի է ուշադրության»։ Բայց և սակայն. այս պատասխանը չի՛ կարող հնչել շատ պարզ պատճառով. մեղմ ասած՝ հնչած կոչը ոչ միայն տարակուսանք է հարուցում, այլ նաև պարունակում է քաղաքական երկակիության տարրեր։
Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի ականջին չէ՞ր հասել, թե ի՛նչ ահաբեկչական գործողության նախապատրաստական աշխատանքներով են տարված եղել իր հետ գաղտագողի հանդիպումներ փնտրողները…
Արդյոք այդ խորախորհուրդ (միստիկ) հանդիպումների ընթացքում ակնարկ չի եղե՞լ առ այն, թե ի՛նչ մասշտաբի արյունահեղություն են տենչում որոշները։ Եվ եթե, այնուամենայնիվ, ականջին հասել էին այդ լուրերը, ապա ինչո՞ւ քաղաքացու ականջին չհասավ գեթ մեկ դատապարտող կոչ Տեր-Պետրոսյանի կողմից՝ ուղղված տերորիզմի կազմակերպիչներին։ Պետությունը կանխել է իրական արյունահեղություն, իսկ այսօր այդ նույն պետությանն ի՞նքն է կոչ անում չգնալ արյունահեղության, իսկապե՞ս…
Զուսպ լինելը լավ է, բայց ընտրովի զուսպ մնալը և լռելը՝ ո՛չ այնքան…