
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տարոն Մարգարյանը Երևանում դպրոցների հողատարածքներ է օտարել. 16 անձի մասով նախաքննությունն ավարտվել է»։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Այս հայտարարությունն առավել հատկանշական է դառնում, երբ մի պահ հիշում ես, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում կառուցվում են շուրջ 300 դպրոց և 500 մանկապարտեզ։
Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ նույն Տարոն Մարգարյանը՝ մի քանի ամիս առաջ լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ «ՀՀԿ-ի ժամանակ արդարություն է եղել»։
Պարոն Մարգարյանը, երևի, ուզում էր ասել՝ ՀՀԿ-ի ժամանակ ՀՀԿ-ի համար է արդարություն եղել։
Արդարություն, որը ստեղծվել էր նրանց համար, նրանց մերձավորների համար ու նրանց հագով։
Արդարություն, որը պտտվում էր իրենց շուրջ, իրենց աշխատասենյակներում, բայց ոչ երբեք՝ դրանցից դուրս, օրինակ ՝ ժողովրդի համար։
Իրենց ստեղծած Չարդարությունն այնքան էր մեծացել, մեծացել, մեծացել, մինչև մի օր փուչիկի պես պայթեց՝ հենց իրենց գլխին, մասնավորապես՝ 2018 թվականին։
Որովհետև ժողովուրդը նրանց «արդարությունը» ոչ շոշափում էր, ոչ տեսնում, և առավել ևս՝ չէր հավատում։
Գոյություն չունեցող բանի հավատալը՝ անխոս, դժվար է։