Ավտովթար Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գազատար խողովակի վրա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
15 Հուլիս, 2025 20:51
386
Իջևան-Երևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են
26 Օգոստոս, 2025 10:16
Աշտարակում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը բախվել է ծառին. կա տուժած
25 Օգոստոս, 2025 13:57
Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ
23 Օգոստոս, 2025 15:14
Գառնիում ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
06 Հուլիս, 2025 10:00
Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա
15 Հունիս, 2025 20:35
Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած
23 Ապրիլ, 2025 22:41