Երևանի պարեկները ձերբակալել են մի երիտասարդի, որի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 22-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Խորենացի փողոցում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա երիտասարդի։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքերը պարզվում են։
26 Օգոստոս, 2025 15:38
95