
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստան կատարելիք այցի մասին՝ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների համար։ Ամերիկացի նախագահը նշել է, որ կարող է Չինաստան այցելել մինչև այս տարեվերջ։
Թրամփը նշել է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ ունեցող երկրները՝ ԱՄՆ-ը և Չինաստանը, «հիանալի հարաբերություններ կունենան», միաժամանակ նախազգուշացնելով, որ եթե ցանկանա, կարող է «ոչնչացնել Չինաստանին»՝ խաղալով իր տրամադրության տակ գտնվող «անհավանական քարտերով»։
«Մենք շատ ավելի հաղթաթղթեր ունենք, քան նրանք։ Նրանք ունեն հաղթաթղթեր։ Մենք անհավանական հաղթաթղթեր ունենք։ Բայց ես չեմ ուզում խաղալ այդ հաղթաթղթերով: Եթե ես դա անեի, դա կկործաներ Չինաստանը: Ես չեմ պատրաստվում խաղարկել այդ հաղթաթղթերը», - ասել Է Թրամփը։