Աշտարակում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը բախվել է ծառին. կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գերման Ղ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արթուր Պ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Արթուր Պ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
25 Օգոստոս, 2025 13:57
181