Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժի գազալցակայանի մոտ գտնվող փայտե կրպակում: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

105