Ուզբեկստանում բախվել են գնացքն ու մարդատար ավտոմեքենան. կան զոհեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուզբեկստանում մարդատար ավտոմեքենայի և գնացքի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: «Ուզբեկստանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Չորտոկ և Ույչի կայարանների միջակայքի չպահպանվող երկաթուղային անցման վայրում։
Ըստ հաղորդագրության՝ ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, փորձել է հատել երկաթուղային գծերը՝ մոտեցող գնացքից անմիջապես առաջ։
Աղբյուրի տվյալներով՝ ավտոմեքենայում եղել է վեց մարդ՝ հինգ կին և մեկ փոքր երեխա։ Հզոր բախման հետևանքով ավտոմեքենայում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Գնացքի վարորդները կիրառել են արտակարգ արգելակում, սակայն ողբերգությունից խուսափել չի հաջողվել։
14 Սեպտեմբեր, 2025 23:51
69
Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականն ընկերական խաղում զիջեց Ուզբեկստանին
05 Սեպտեմբեր, 2025 19:55
Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
09 Ապրիլ, 2025 12:07
Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ղեկավարները պատմական համաձայնագիր են ստորագրել
31 Մարտ, 2025 17:45