Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր պայքարի մեջ են մտնում 57 կգ Արսեն Հարությունյանն ու 74 կգ Հրայր Ալիխանյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

 

Հարությունյանի մրցակիցը որակավորման փուլում ուկրաինացի Աբրամովն է, իսկ Ալիխանյանինը՝ իրանցի Էմամիչողեին:

Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հետևյալ կազմով.

57 կգ Արսեն Հարությունյան

61 կգ Մանվել Խնձրցյան

65 կգ Վազգեն Թևանյան

70 կգ Արման Անդրեասյան

74 կգ Հրայր Ալիխանյան:

 

123