Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանի արևելքում գտնվող Ասսամ նահանգում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11:11-ին (Մոսկվայի ժամանակով՝ 14:11)՝ Ուդալգուրի քաղաքից 14,4 կիլոմետր արևելք, որտեղ բնակվում է 15,900 մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

148