Հրդեհ Ջրվեժում գտնվող անասնակերերի խանութում

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող անասնակերերի խանութում. առկա են վառելիքաքսուքային նյութեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին։
09 Ապրիլ, 2024 20:21
359