Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք Հայաստանում ունենք մասնագիտական կադրերի խնդիր բոլոր տեղերում և սա արձանագրելու համար պետք է ոչ թե հազարավոր մարդկանց հետ հարցազրույց անել, այլ ելնել այն փաստից, որ մեր հանրակրթության համակարգն իրենից ներկայացնում է ավերակներ: Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երբ 300 դպրոցի ծրագիրը մեկնարկում էինք, մեզ թվում էր՝ մի հատ մեծ, գրանդիոզ ծրագիր ենք իրականացնում: Հիմա 300 դպրոցի ծրագրի ավարտն արդեն երևում է, մենք եկել ենք արձանագրման, որ 300 դպրոց ավարտելուց հետո պետք է սկսեն 1.000 դպրոցի ծրագիրը, որովհետև ՀՀ-ում պատշաճ կրթություն ապահովելու համար պիտանի դպրոցների թիվը մատների վրա կարելի է հաշվել»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մենք թերագնահատում ենք քաղաքաշինության դերը:

«Մենք չենք արձանագրել որ այն ձևերը, որի հետ մենք առնչվում ենք շենքերում, բակերում, փողոցներում, ձևավորում է մեր մտածողությունը»,- ասաց նա:

Վարչապետը բերեց ինքնակամ կառույցների օրինակը, նշելով.

«Մենք ասում ենք՝ հա դե լավ, ի՞նչ ա եղել որ, մարդուն ուզո՞ւմ եք վատություն անել, ոչինչ՝ երկու բան իրար դեմ է կառուցել, եկեք օրինականացնենք»:

127