Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին «այնքան են ատում միմյանց», որ դա խանգարում է նրանց երկխոսություն վարել, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք այնքան են ատում միմյանց, որ հազիվ են կարողանում խոսել, անկարող են միմյանց հետ խոսել», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, որի մասին նախկինում հայտարարել էր։

Ըստ Թրամփի՝ ինքը հավանաբար ստիպված կլինի անձամբ ղեկավարել բանակցային գործընթացը՝ իր ռուս և ուկրաինացի գործընկերների միջև ձևավորված հարաբերությունների պատճառով։

81