Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող անվտանգային միջազգային համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել խոսքով՝ ընդգծելով անվտանգության համակարգերի արդիականացման և խոցելիությունների նվազեցման անհրաժեշտությունը։

«Անվտանգությունը գործընթաց է, որի նպատակն է նվազեցնել սեփական խոցելիությունը։ Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ դա ձգտում է անխոցելիության, սակայն պետք է գիտակցենք՝ ոչ ոք անխոցելի չէ։ Նույնիսկ Աքիլեսը խոցելի էր»,-  նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում պետությունների և հասարակությունների դիմակայունության մակարդակը կախված է այն բանից, թե որքան արդյունավետ են դրանք կառավարում իրենց խոցելիությունները։

«Մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարներ կամ այդ գարշապարները դարձնել հնարավորինս պաշտպանված։ Դա է անվտանգության կառավարման ժամանակակից փիլիսոփայությունը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

146