Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստամբուլում երկրաշարժերի շարքից տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով գրեթե 240-ի։

Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուին։

«Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի զոհեր չկան, խոսքը միայն ցնցումներից հետո խուճապի մեջ ընկած և բարձրությունից թռած կամ խուճապի նոպա ապրած ընդհանուր 236 մարդու մասին է, նրանց վիճակը նորմալ է»,- լրագրողներին ասել է Մեմիշօղլուն։

Ինչպես պարզաբանել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, աղետը մարդկային զոհեր չի տվել։ Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո հինգ ժամվա ընթացքում գրանցվել է 127 հետցնցում, որոնցից ամենամեծը՝ 5,9 մագնիտուդով։

Հաղորդվում է նաև, որ տարհանվել են 12 տների բնակիչներ։ Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը նշել է, որ վարչության երեք հազար աշխատակիցները գնահատում են վնասը և մինչև շաբաթվա վերջ կավարտեն այդ աշխատանքները։

Նշենք՝ Ստամբուլում հաջորդաբար 3 հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Սկզբում հաղորդվում էր 150 տուժածի մասին:

415