Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին

Մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

 

Նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ:

 

Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի հույն Կոլիցոպուլուսը:

209