
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշվեց Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը կանցկացվի Մադրիդում՝ «Ատլետիկոյի» «Ռիադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ անգամ «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կայացել էր 2019 թվականին, որն անգլիական էր։ «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտի Ֆերենց Պուշկաշի անվան մարզադաշտում։ Ականջավոր գավաթի համար եզրափակիչ հանդիպումը նշանակված է 2026 թվականի մայիսի 30-ին։