
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկված են խաղացողներ բոլոր չորս թիմերից։
Խորհրդանշական հավաքականի կազմը՝
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ)
Պաշտպաններ՝ Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), Մարկինյոս (ՊՍԺ), Ֆրանչեսկո Աչերբի («Ինտեր»), Մայլս Լյուիս-Սքելի («Արսենալ»)
Կիսապաշտպաններ՝ Նիկոլո Բարելա («Ինտեր»), Վիտինյա (ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»)
Հարձակվողներ՝ Լամին Յամալ («Բարսելոնա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Ռաֆինյա («Բարսելոնա»)
ՈւԵՖԱ-ն ընտրել է նաև Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին։ Լավագույնը ճանաչվել է «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դումֆրիսը, որը կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» դեմ (3:3) խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Դյումֆրիսը երկրպագուների քվեարկությամբ առաջ է անցել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայից։