Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց մենախաղի 5-ակի հաղթող Մարիա Շարապովան ընդգրկվել է թենիսի միջազգային Փառքի սրահում:

Ռուս թենիսիստուհու հետ մեկտեղ Փառքի սրահում ընդգրկվել են նաև ամերիկացի թենիսիստներ Մայք և Բոբ Բրայանները։

Շարապովան դարձել է Ռուսաստանի 3-րդ ներկայացուցիչը Փառքի սրահում։ Նախկինում այս պատվին արժանացել էին Մարատ Սաֆինը և Եվգենի Կաֆելնիկովը։

Հիշեցնենք, որ Շարապովան 2020 թվականին էր ավարտել մարզական կարիերան: Նա 36 տիտղոս էլ նվաճել էր WTA-ի մրցաշարերում:

108