Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը. Անիտա Հիփեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը, դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև։
Այս մասին ադրբեջանական Report-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«Առաքելության լիազորությունների մեջ է մտնում՝ հետևել և հաշվետվություն ներկայացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Նա հավելել է՝ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։
15 Օգոստոս, 2025 13:09
207