Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, պայթյուն է տեղի ունեցել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։19-ին։
15 Հոկտեմբեր, 2026 14:24
72
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքը
15 Հոկտեմբեր, 2026 14:03
44-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը․ տղամարդը ձերբակալել է
15 Հոկտեմբեր, 2026 12:45
ՆԳՆ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփել են սեպտեմբերին իրականացրած միջոցառումները
14 Հոկտեմբեր, 2026 16:28