Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքի մասնավոր դպրոցներից մեկում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 28 երեխա և մեկ մեծահասակ։ Այս մասին հայտնում է Geo TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղական բժշկական հաստատությանը։ 

Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Քննիչները պետք է պարզեն փլուզման պատճառը։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը խորին ցավակցություն է հայտնել ողբերգության հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։

 

74