Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Հիմնադրամի և CyberHUB-AM-ի կողմից պաշտոնապես գործարկվել է ԿիբեռՉատ հարթակը՝ Հայաստանի առաջին առցանց աջակցման և տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Հարթակի նպատակն է ապահովել երեխաների և դեռահասների անվտանգությունն առցանց միջավայրում։ Այն գործում և ապահովում է երեք հիմնական խորհրդատվական և աջակցության բնույթի ուղղություններով՝ տեխնիկական, իրավական և հոգեբանական։

 

«ԿիբեռՉատ հարթակը հասանելի է՝ chat.cyberhub.am հասցեով։ Այն ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում։

 

Հարթակը ստեղծվել է ի պատասխան աճող սպառնալիքների, որոնք թիրախավորում են երեխաներին և դեռահասներին՝ կիբեռբուլինգի, անձնական տվյալների շանտաժի, հետապնդման, օգտահաշիվները կոտրելու և այլ միջոցներով։

 

ԿիբեռՉատն առաջարկում է՝

  • անանուն առցանց չատ՝ 24/7 հասանելիությամբ.
  • թեժ գիծ՝ 055 228811 հեռախոսահամարով.
  • ուղիղ կապ Facebook, Instagram, TikTok, Snapchat, Telegram, WhatsApp  հարթակներով.
  • տեխնիկական, իրավական և հոգեբանական աջակցություն.
  • օգտակար նյութեր, ուղեցույցներ և կանխարգելիչ խորհուրդներ:

 

Ցանկացած երեխա պետք է վստահ լինի, որ առցանց միջավայրում նա պաշտպանված է։ ԿիբեռՉատը այդ վստահության գործիքն է։

 

Հարթակը մշակված և ադապտացված է ոչ միայն երեխաների և դեռահասների, այլև մեծահասակների կարիքներին համապատասխան, որոնք կարող են հանդիսանալ երեխայի ծնողները, մանկավարժը կամ օրինական խնամակալը։

 

Ծնողները, ուսուցիչները, հոգեբանները և բոլոր շահագրգիռ կողմերը կարող են օգտվել կայքում առկա ռեսուրսներից՝ երեխաներին աջակցելու և առցանց սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար։

 

Մանրամասների համար պետք է այցելել՝ chat.cyberhub.am հասցեով կամ պարզապես կապվել հարթակում առկա սոցիալական ցանցերով։

 

Հարցերի դեպքում դիմել՝ +37455232169, [email protected]»,- նշված է հաղորդագրությունում:

122