Աշոցք գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 13։54-ին ահազանգ է ստացել, որ Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի մոտակա անասնագոմ։
16 Սեպտեմբեր, 2025 22:57
77
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր
28 Ապրիլ, 2025 21:36
Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն
19 Մարտ, 2025 18:24
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
10 Փետրվար, 2025 10:07
Այրվել է անասնակեր․ փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ
28 Օգոստոս, 2025 23:33
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
23 Նոյեմբեր, 2024 00:37
Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
28 Սեպտեմբեր, 2024 21:02