Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի համար՝ հատկապես Հայաստան-Քուվեյթ կրթամշակութային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ: Ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նախարարն անդրադարձել է միջազգային համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Քուվեյթի համալսարանի լեզուների ուսուցման կենտրոնի կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային տեղերին, Քուվեյթի գիտական ակումբի կողմից (Kuwait Science Club) կազմակերպվող Մերձավորարևելյան գյուտարարության 16-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի գիտակրթական հաստատությունների մասնակցությանը, ինչպես նաև դիպլոմների փոխճանաչմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու գիտակրթական, տեխնոլոգիական և մշակութային երկկողմ կապերը:

73