Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ոչ ոք չի համարձակվում ճնշել Վրաստանին, այդ թվում՝ Եվրոպական Միությունը։ Եթե կա ինչ-որ բան, որը վրդովեցնում է վրաց ժողովրդին՝ ելնելով նրանց պատմական փորձից, դա այն է, երբ նրանց վերևից են նայում»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ թե՛ ԵՄ դեսպանը, թե՛ այլ դեսպանատներ, կազմակերպություններ կամ քաղաքական գործիչներ պետք է դադարեն վերևից նայել վրաց ժողովրդին։

«Այստեղ ոչ ոք ցածր ցանկապատ չէ, մեզ պետք չէ ժողովրդավարություն սովորեցնեն որոշ եվրոպական երկրներ, որտեղ Վրաստանը բոլոր վարկանիշներով նրանցից առաջ է տարբեր ոլորտներում, և մեզ պետք չէ օրենքի գերակայություն սովորեցնել։ Հետևաբար, նրանք պետք է գործեն վրաց ժողովրդի օրենքներին համապատասխան»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

 

84