
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը՝ Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ համատեղ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 69-րդ նստաշրջանում ներկայացրել է միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արգելելու մասին բանաձևի նախագիծ։
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը՝ Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ համատեղ, ներկայացրել է «Գործակալության համապարփակ երաշխիքների համաձայնագրով ընդգրկված միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումների բոլոր ձևերի և սպառնալիքների արգելման մասին» բանաձևի նախագիծ»,- գրել է նա X-ում։