Իրանական կողմը համաձայն է Վիեննայում միջուկային գործարքի վերականգնման բանակցություններում ընդմիջում տալ։ Այս մասին ուրբաթ օրը Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ 

«Վիեննայում բանակցությունների դադարը կարող է խթան դառնալ վերջնական վերադարձի նախօրեին մնացած բոլոր հարցերի լուծման համար»,- ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ «բոլոր կողմերը կկենտրոնանան բանակցությունների հաջող ավարտի վրա, և ոչ մի արտաքին գործոն չի ազդի համաձայնության գալու մեր ընդհանուր մտադրության շուրջ»,- ասել է նա։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ում գրել էր Վիեննայի միջուկային համաձայնագրի բանակցությունների ընդմիջման անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ այս միջոցն անհրաժեշտ է արտաքին գործոններով պայմանավորված։

450