Երեխան գրկին, առանց ամրակապվելու երթևեկած վարորդը հայտնաբերվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 17-ին Shamshyan.com-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «Մերսեդես»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, առանց ամրակապվելու, երեխան գրկին, վարում ավտոմեքենան:
Հրապարակումից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին, որի ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
18 Օգոստոս, 2025 16:20
392