Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, որի հիմքում նաև քաղաքացիների առաջարկություններն են։
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով. նախկին կարգավորմամբ սահմանված 25 հազար ՀՀ դրամը դարձել է 50 հազար ՀՀ դրամ։
Ավելին՝ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։
12 Օգոստոս, 2025 10:48
667
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
05 Փետրվար, 2026 16:39
Հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
27 Հոկտեմբեր, 2025 16:34
Ոչ սթափ վիճակում մեքենա վարած անձի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ, և վարորդը չի տուգանվել. գործը դատարանում է
08 Ապրիլ, 2025 17:47