Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ է փոխանակում Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտարարել է Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը։
«Փաստ է՝ Միացյալ Նահանգները կիսվում է հետախուզական տվյալներով, սակայն միաժամանակ մենք՝ ԱՄՆ-ում, մեծ քանակությամբ հետախուզական տվյալներ ենք ստանում մեր ուկրաինացի բարեկամներից։ Ուզում եմ՝ հասկանաք՝ սա երկկողմանի գործընթաց է»,- ասել է օրենսդիրը Վարշավայի անվտանգության ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան գործընկերներից հետախուզական տվյալներ չի ստացել նախորդ գիշեր տեղի ունեցած պայթյուններից առաջ։ Մինչդեռ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիհան պնդել է, որ Կիևը շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ Միացյալ Նահանգներից։