Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի դադարեցրել Ուկրաինային օդային հարձակումների մասին նախազգուշացումների տրամադրումը։ Այս մասին Հնդկաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքով՝ հոկտեմբերի 13-ին և 18-ին արձանագրված խնդիրները կարող էին պայմանավորված լինել նախազգուշացման համակարգում առաջացած տեխնիկական խափանումներով։ Նա նշել է, որ ուսումնասիրվում է տեղեկատվության ստացման, մշակման և դրան արձագանքելու գործընթացում հնարավոր անսարքության վարկածը։
«Մենք տրամադրում ենք նրանց նույն նախազգուշացումները, որոնք տրամադրել ենք միշտ»,- ասել է Ռուբիոն՝ հերքելով այն պնդումները, թե ԱՄՆ-ն միտումնավոր դադարեցրել է նման տեղեկությունների փոխանցումը։
Հայտարարությունը հնչել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակման շուրջ առաջացած տարաձայնությունների ֆոնին։