Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը պլանավորում է Հնդկաստանից ներգրավել 1 միլիոն աշխատանքային միգրանտների՝ բարձր որակավորում ունեցող անձնակազմի պակասը լրացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Անդրեյ Բեսեդինը։

«Ինչքան ես լսել եմ իմ հնդիկ գործընկերներից, մինչև տարեվերջ Հնդկաստանից Ռուսաստան կժամանի 1 միլիոն մասնագետ։ Եկատերինբուրգում բացվում է այս երկրի նոր գլխավոր հյուպատոսություն, որը կզբաղվի այս հարցերով»,- բացատրել է նա EAN գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ռուսական արդյունաբերական ձեռնարկությունները պետք է մեծացնեն արտադրական հզորությունները, սակայն տարածաշրջանում աշխատուժի սուր պակաս կա։ Որոշ աշխատակիցներ ներգրավված են Ուկրաինայում անցկացվող հատուկ գործողության մեջ, իսկ երիտասարդները չեն ցանկանում աշխատել գործարաններում, ինչը, ըստ Բեսեդինի, պայմանավորված է «երկրում նախկինում թույլ տրված գաղափարախոսական սխալով»։

305