Իսրայելը և Սիրիան 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելն ու Սիրիան 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններն են անցկացրել։ Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ, հաղորդում է Axios հարթակը։
Ըստ հարթակի՝ բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ-Շեյբանին։
Հանդիպումը տևել է չորս ժամ, և դրա հիմնական թեման երկրների միջև լարվածության նվազեցումն էր։ Կողմերը մտադիր էին համաձայնության գալ Սիրիայի հարավում անվտանգության և հրադադարի շուրջ։
Նշվում է, որ Իսրայելն ու Սիրիան վերջին ամիսներին արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել։
25 Հուլիս, 2025 11:43
309
Պաղեստինի պետության ստեղծումը կախված է Իսրայելի որոշումից․ Իսրայելի արտգործնախարար
03 Սեպտեմբեր, 2025 16:04
Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում
24 Հուլիս, 2025 22:15
Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է ընկել
18 Հուլիս, 2025 15:40
Երևանում իրանցի տղամարդը ոտնձգություն է կատարել սիրիացի կնոջ նկատմամբ
29 Օգոստոս, 2025 10:53
Ֆիդանը հանդիպել է Սիրիայի և Իրանի արտգործնախարարներին
26 Օգոստոս, 2025 12:58
Քեսաբում բռնկված հրդեհների հետևանքով անտառները մոխրացել են
15 Օգոստոս, 2025 13:42