Քեսաբում բռնկված հրդեհների հետևանքով անտառները մոխրացել են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիրիայում «Լուրերի»թղթակից Զարմիկ Պողիկյանը հայտնել է Քեսաբում բռնկված հրդեհների հետևանքների մասին: Տարածաշրջանի մի շարք բնակավայրերի հարակից լայնատարած անտառները մոխրացել են հրդեհների հետևանքով: Այրվել են նաև անտառներին հարակից մրգատու այգիները, բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան, բայց նյութականը շատ մեծ է:
Գիշերը հրշեջ մեքենաների, նաև գյուղացիների ջանքերի շնորհիվ հաջողվել է կրակը վերահսկելի դարձնել: Սակայն լեռներում, որոնք դժվարհասանելի են հրշեջ մեքենաների համար, կրակը շարունակում է բոցավառվել:
15 Օգոստոս, 2025 13:42
146