
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկը Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) շրջանակում նպատակ ունի աջակցել կանաչ տնտեսության կայուն զարգացմանը։
Համագործակցություն շրջանակում հնարավոր է լինելու գնահատել Բանկի կողմից տրամադրվող վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները և մշակվելու են առաջարկություններ դրանց նվազեցման ուղղությամբ։
Հայէկոնոմբանկի և PCAF-ի համագործակցության մոտեցումները համահունչ են Բանկի բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) տեսլականին, որը ծառայում է կայուն զարգացման նպատակներին։
PCAF ստանդարտներին հետևելու պատրաստակամությամբ Հայէկոնոմբանկը.
- փորձելու է մինչև 2035 թվականն ապահովել կլիմայական չեզոքություն` կրճատելով բիզնես գործընթացների արդյունքում շրջակա միջավայր արտանետված ջերմոցային գազերը,
- պարտավորվում է չափել և բացահայտել ածխածնային արտանետումները,
- համապատասխանեցնելու է վարկային պորտֆելը PCAF ստանդարտներին։
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) մասին
PCAF-ը միջազգային մակարդակով գործարկվել է 2019-ին։ Այսօր ավելի քան 600 ֆինանսական կազմակերպություն միացել է այս նախաձեռնությանը։ PCAF-ի բոլոր մասնակիցները համագործակցում են ջերմոցային գազերի արտանետումները չափելու և բացահայտելու ստանդարտները մշակելու ուղղությամբ։ Ստանդարտների նպատակն է չափել և հրապարակել ֆինանսական կազմակերպությունների վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։