Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 5-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Պետական որակավորող հանձնաժողովը նախագահում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Մասնագիտական պատրաստության ամփոփիչ փուլին մասնակցում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին հոսքի՝ կրթական ծրագրով նախատեսված պահանջները կատարած 184 սովորողներ։ Ստուգումները հնարավորություն են տալիս գնահատելու ուսումնառության ընթացքում նրանց ձեռք բերած մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ինչպես նաև ծառայողական խնդիրների լուծման ընթացքում դրանք կիրառելու պատրաստվածությունը։

Ապագա պարեկների մասնագիտական պատրաստվածության գնահատումը կարևոր փուլ է պատասխանատու և արդյունավետ ծառայության համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման գործընթացում։

Պետական ամփոփիչ ստուգումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ։

68