
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ, որը վարորդն է եղել, չի հայտնաբերվել ոչինչ. հաշվի առնելով, որ ուղեւորը փախուստի է դիմել եւ ուղեւորի մոտից նետվել են իրեր, որտեղ որ նախնական հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված եւ ատրճանակ՝ տրամաբանական է, որ պարեկային ծառայությունը այդ իրավիճակում պետք է իրականացներ ձերբակալում։ Այս մասին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր շուրջ տարածված լուրերին։
«Ձերբակալումը իրականացվել է, անձը բերման է ենթարկվել բաժին, բաժնում տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվել են համապատասխան պրոցեսներ», - ասաց նա։
Նախարարը նշեց, որ նախաքննությունը կտա հարցի պատասխանը՝ Մկրտչյանի եղբայրն է իր պայուսակը փոխանցել, թե ընկերոջն է դա եղել։