
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2025 թվականի ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հայտերը։
Ինչպես տեղեկացրին նախարարությունից, ամենամյա երիտասարդական ֆորումն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Այն նպատակ ունի մեկ հարթակում համախմբելու Հայաստանի 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, կամավորների, երիտասարդական աշխատողների, համայնքապետարանների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Հայտարարության մեջ նաև նշվում է. «Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու իրենց հուզող խնդիրները, կարիքները և ակնկալիքները պետական և տեղական մակարդակներում երիտասարդության հարցերով պատասխանատու կառույցների հետ։
Ֆորումը հնարավորություն կտա երիտասարդներին ակտիվ ներգրավվելու պետական և տեղական քաղաքականությունների ձևավորման գործընթացում, կապահովի նրանց կարծիքների լսելիությունը և կզարգացնի համագործակցությունը տարբեր համայնքների երիտասարդների միջև։ Ֆորումը նաև կխթանի երիտասարդների ակտիվության բարձրացմանը համայնքային և հասարակական կյանքում։
Ֆորումին կարող են մասնակցել՝
- 16-35 տարեկան երիտասարդներ, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և արդեն ներգրավված են դրանց լուծման գործընթացներում,
- 16-35 տարեկան կամավորներ,
- երիտասարդական աշխատողներ,
- համայնքապետարաններում աշխատող երիտասարդության հարցերի պատասխանատուներ,
- երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Երիտասարդական ֆորումը կանցկացվի 2025 թ․ սեպտեմբերի 26-28-ը։
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/tUo6zJMk3Q95pk5d8։
Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության կողմից։
Ֆորումը կազմակերպվում է նաև հետևյալ ծրագրերի ու գործընկերների աջակցությամբ՝
- «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագիր. իրականացվում է GIZ-ի կողմից, համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։
- «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիր. ֆինանսավորվում է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից, իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից»: