Լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող՝ վտանգավոր թափոնների ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների շրջանակներում նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպել է լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ, որն ուղեկցվել է իրազեկման միջոցառումներով։
Արշավի արդյունքում մոտ 17 կգ թափոն հանձնվել է նախարարությանը՝ հետագա պահման և վերամշակման գործընթացը կազմակերպելու նպատակով։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են շրջակա միջավայրի պաշտպանության, հանրային իրազեկման և պատասխանատու սպառման խթանման ուղղությամբ։
ՇՄ նախարարությունից հիշեցնում են, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված է մարտկոցների և կուտակիչների հավաքման արկղ։
04 Սեպտեմբեր, 2025 15:49
844
Ընձառյուծի թարմ հետքեր՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
23 Հունվար, 2026 12:09
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
20 Հունիս, 2026 12:59
Մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Հայաստանն ընտրում է» նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ հանդիպումը
02 Հունիս, 2026 20:27
Մարտիրոսի կրթահամալիրին նախանձելու են Երևանի կենտրոնում գտնվող դպրոցները. վարչապետ
10 Մայիս, 2026 16:07