
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրել է․
Ինչպես և սպասվում էր, դաշնակների հերթական «փրկչական» հանրահավաքը ձախողվեց։
Հոգնեցնող դեմքերին ու շաբլոն ելույթներին լսելու էին եկել շուրջ 4000 մարդ։ Հայաստանում բնակվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 120 հազար հայրենակիցներ։
Եթե համարենք, որ բոլոր մասնակիցները Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներն էին ու ոչ ոքի գումարով հանրահավաքի չէին բերել, ապա ստացվում է, որ այնտեղ գտնվել էր նրանց շուրջ 3%-ը։
Սա հստակ վերաբերմունք էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում 3%-ից պակաս վարկանիշ ունեցող դաշնակների և Քոչարյան–Սարգսյան կլանի նկատմամբ․ վերջիններս այլևս լեգիտիմ չեն նրանց հարցերով զբաղվելու։ Ակնհայտ է, որ նրանք հերթական անգամ շահարկում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերը՝ պայմանավորված ներքաղաքական շահերով, և խաբում են սեփական ժողովրդին։