Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը կրում է տասներկուսուկես տարվա ազատազրկման պատիժ, կարող է երբեք չազատվել բանտից. երկրի իշխանությունները նրա դեմ պատրաստում են վեցերորդ քրեական գործը՝ 2008 թվականին Հարավային Օսիայում պատերազմը սանձազերծելու համար։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման՝ «պետական դավաճանության» համար։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլին և նրա համախոհները կարող են մեղադրվել 2008 թվականին պատերազմը սանձազերծելու մեջ։ 

Նշենք, որ երեկ Թբիլիսիի կենտրոնում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների դեմ։ Ձերբակալվել է մոտ 20 մարդ։

191