Ուկրաինայի Գերագույն ռադան կոչ է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, այս մասին հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։
«Ռադան  դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և ԵՄ անդամ երկրների խորհրդարաններին՝ հումանիտար ակտի իրականացման և Վրաստանի երրորդ նախագահ (2004-2013 թթ.)՝ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Նիկոլոզովիչ Սաակաշվիլիին ներում շնորհելու անհրաժեշտության մասին»,- գրել է Ժելեզնյակը։

Ուկրաինայի խորհրդարանը Զուրաբիշվիլիին կոչ է արել Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարին թույլատրել մուտք գործել Սաակաշվիլիի մոտ, ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահին ծանր ֆիզիկական վիճակի պատճառով։ Ռադան նաև կոչ է արել ԵՄ երկրների խորհրդարաններին համապատասխան որոշումներ ընդունել Սաակաշվիլիին ներում շնորհելու անհրաժեշտության վերաբերյալ։

461