Համաշխարհային մի շարք բիզնեսի առաջնորդներ նամակ են հղել Ալիևին՝ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում անկայուն և վատթարացող պայմանների առնչությամբ և կոչ են արել հարգել տարածաշրջանի բոլոր մարդկանց հիմնարար իրավունքները, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների այլ միջազգային օրենքներում:

«Ադրբեջանի երկարաժամկետ տնտեսական շահերից է բխում անհապաղ նվազեցնել լարվածությունը և միջազգային մասնավոր հատվածի և ներդրումային հանրության առաջ ցույց տալ իր նվիրվածությունը մարդու համընդհանուր իրավունքներին:

Ադրբեջանում և ամբողջ աշխարհում գործող ձեռնարկությունները պատասխանատու են ՄԱԿ-ի բիզնեսի և մարդու իրավունքների ուղեցույցի սկզբունքներին և պարտավորվում են հարգել մարդու իրավունքները իրենց գործունեության և գործարար հարաբերություններում, ներառյալ կառավարությունների հետ հարաբերությունները:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել միջազգային իրավունքով սահմանված իր պարտավորությունները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բոլոր մարդիկ կարողանան ապրել խաղաղության և անվտանգության մեջ՝ զերծ խտրականությունից ու անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, և կարողանան ազատ տեղաշարժվել՝ ներառյալ այս տարածքում ելքն ու մուտքը: Նրանց անվտանգությունը, արժանապատվությունն ու ազատությունը պետք է ապահովվի»,- ասված է նամակում։

1317