Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը հերթական մոնիթորինգային այցն է իրականացրել Արմավիրի մարզ՝ շարունակելու գնահատել «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում անցյալ տարի ֆինանսավորում ստացած բիզնես ծրագրերի արդյունքներն ու գրանցած հաջողությունները` ֆինանսավորումից 6 ամիս անց։

Ծրագրի շահառուներից Կարո Համբարձումյանն ու Ռազմիկ Ֆահրադյանը Մեծամոր համայնքից են։ Նրանք հիմնել են ջերմատնային տնտեսություններ, որոնց զարգացումը հնարավոր է դարձել հիմնադրամի տրամադրած աջակցությամբ։ Այժմ նրանք արդեն արտադրում են տարբեր տեսակի գյուղմթերք և ապահովում են իրենց ընտանիքների եկամուտը։ Նրանց փորձը վկայում է, որ ճիշտ կողմնորոշումը և նպատակային ֆինանսական աջակցությունը կարող են արմատապես փոխել պատերազմի մասնակիցների կյանքը և նպաստել նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ։

 

131